«Զինծառայողի մայրն ասել է` հնարավոր չէր, որ նա ինքնասպանության դիմեր»
31/07/2013 20:55

«Զինծառայողի մայրն ասել է` հնարավոր չէր, որ նա ինքնասպանության դիմեր»

 Հուլիսի 30-ին ՀՀ զինված ուժերում գրանցվել է հերթական մահվան դեպքը, որը ըստ նախնական տվյալների որակվել է որպես ինքնասպանություն: Զինծառայողը Արման Հովսեփի Մուրադյանն է (ծնված 1993 թ.), որը բնակվել է Վանաձոր քաղաքում:

Արման Հովսեփի Մուրադյանի բնակարանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները փորձել են պարզել դեպքի մանրամասները:

Մոր ասելով՝ իրենց ընտանիքը «բազմաթիվ փորձությունների և խնդիրների միջով է անցել, վերջերս են խնդիրները լուծվել, և հնարավոր չէր, որ այդ ամենը հաղթահարելուց հետո իր որդին դիմեր այդ քայլին»: Նա որդուն նկարագրել է որպես կյանքով լեցուն, ընկերների շրջապատում հարգանք վայելող եւ սիրված անձնավորություն»:

Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ` այժմ դիակը տեղափոխվում է Վանաձոր:

«Զինծառայողի մայրն ասել է` հնարավոր չէր, որ նա ինքնասպանության դիմեր»