Արգելված 40 բառ` «Լիվերպուլում»
31/07/2013 19:59

Արգելված 40 բառ` «Լիվերպուլում»

«Լիվերպուլում» կազմել են այն բառերի ցանկը, որոնք համարվում են վիրավորական և որոնք ակումբի աշխատակիցներն իրավունք չունեն օգտագործելու: Սա էլ իր հերթին պայքար է ռասիզմի դեմ, որն ընտրել են անգլիական այս ակումբի ղեկավարները:

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, արգելված բառերը բաժանվել են 4 խմբի, իսկ դրանց քանակն է 40-ը:

Այսպիսով` «Լիվերպուլում» կտուգանվեն այն անձինք, ովքեր կօգտագործեն հոմոսեքսուալիստ, կարճլիկ, գնչու, հրեա և ևս 36 նմանատիպ բնույթի բառեր և այսպիսի արտահայտություններ. «Դու խաղում ես, ինչպես աղջիկ», «Մի եղիր կանանց նման» կամ «Դու հոմոսեքսուալիստ» ես:
 

Արգելված 40 բառ` «Լիվերպուլում»