.jpg)
Մեսսին դավաճանե՞լ է Անտոնելլային
Պապարացիներն Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիին բռնացրել էին Լաս-Վեգասի խաղասրահներից մեկում և լուսանկարել: Նա միայնակ չէր, այլ շիկահեր գեղեցկուհու ուղեկցությամբ, որն ամենևին նման չէր նրա տիկնոջը` Անտենելլային:
Արգենտինական «Pronto» պարբերականի հրապարակած այս նյութը մեծ աղմուկ էր բարձրացրել, սակայն որոշ մասնագետներ նշում են, որ նկարները կարող են իրական չլինել: Պարզապես որոշ մարդիկ ցանկանում են չար կատակ խաղալ Լեոյի գլխին` երևի թե դժգոհ լինելով նրա համեստ կերպարից:
Անտոնելլան նույնպես չի հավատում, որ իր սիրելին դավաճանել է իրեն և թվիթերյան իր էջում գրել է, որ լուսանկարն իրական չէ:
«Ես հիշում եմ Լեոյի այս նկարը: Նրանք վերցրել ու փոխել են այն: Այս նկարում Լեոն գրկել էր մեր որդուն` Տիագոյին: Ո՞վ է կասկածում, որ սա չար կատակ է»,- նշել է Անտոնելլան: