Բելառուս «օրենքով գող» Մումուն տեղափոխվել է Սարատովի կալանավայր
31/07/2013 20:32

Բելառուս «օրենքով գող» Մումուն տեղափոխվել է Սարատովի կալանավայր

Սերպուխովի մեկուսարանից Սարատովի մարզի կալանավայրերից մեկն է տեղափոխվել 39-ամյա բելառուս «օրենքով գող» Օլեգ Գերասիմովիչը, ով քրեական աշխարհում հայտնի է Մումու կամ Օլեգ Սլուցկի մականուններով:

Նշենք, որ 2 ամիս առաջ Մոսկվայում Մումուն դատապարտվել էր թմրանյութերի պահպանման համար:

Մոսկվայի իրավապահները «Դոմոդեդովո» օդանավակայանում Մումուի անձնական զննություն արդյունքում հայտնաբերել են 1.17 գրամ կոկային տեսակի թմրանյութ:

Մումուն քննություն ընթացքում ընդունել է իր մեղքը և դրանով նվազեցրել պատժաժամկետը: Դատարանը 39-ամյա Օլեգ Սլուցկիին դատապարտել է 6 ամսվա ազատազրկման: Մումուն չի պատրաստվում վիճարկել դատարանի որոշումը:

Սլուցկին արդեն 2 ամիս անցկացրել է բանտում և դա նշանակում է, որ արդեն սեպտեմբերին բելառուս «օրենքով գողը» կլինի ազատության մեջ:

Գերասիմովիչը «օրենքով գողի» տիտղոսը ստացել է 2012 թ.-ի դեկտեմբերի 10-ին` Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած «սխոդկայի» ընթացքում: Մումույի հետ Դուբայում «օրենքով գող» են կարգվել Մինսկից Պավել Ալեքսևիչը` Պաշտետ, Ռուսլան Լեբեդևը` Լեբեդ և Ալեքսանդր Մեդվեդևը` Մեդվեժոնոկ:

«Դուբայի քառյակը» ձերբակալվել էր ռուս իրավապահների կողմից` թմրանյութերի պահպանման համար:

 

 

Բելառուս «օրենքով գող» Մումուն տեղափոխվել է Սարատովի կալանավայր