«Օստանկինոյում» այրվել է Իվան Ուրգանտի հեռուստատաղավարը (Տեսանյութ)
31/07/2013 19:51

«Օստանկինոյում» այրվել է Իվան Ուրգանտի հեռուստատաղավարը (Տեսանյութ)

«Օստանկինոյում» տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվել է հայտնի հաղորդավար Իվան Ուրգանտի «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի հեռուստատաղավարը:

Topnews.ru-ի փոխանցմամբ, այրվել են գրեթե բոլոր դեկորացիաները, որոնք օգտագործվում էին տեսանկարահանումների ընթացքում:

«Երեկոյան Ուրգանտ» ծրագիրը հեռարձակվում է ամեն օր`ուղիղ եթերում և այժմ պետք է այդ ծրագրի համար գտնել նոր տաղավար:

Հրշեջները նշում են, որ հրդեհը հավանաբար բռնկվել է կարճ միացման հետևանքով:

 

«Օստանկինոյում» այրվել է Իվան Ուրգանտի հեռուստատաղավարը (Տեսանյութ)