ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մարկ Սաղաթելյանի մահվան կապակցությամբ
31/07/2013 19:48

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մարկ Սաղաթելյանի մահվան կապակցությամբ

  Նախագահ Սերժ Սարգսյանը ճանաչված և սիրված հաղորդավար Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանը մահացել է այսօր: Նախօրեին նա շտապ տեղափոխվել էր բժշկական կենտրոն` սուր լեյկոզ ախտորոշմամբ:

 

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մարկ Սաղաթելյանի մահվան կապակցությամբ