.jpg)
Սնեյդերը չի հրավիրվել հավաքական
«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը չի հայտնվել Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հայտացուցակում: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Օգոստոսի 14-ին հոլանդացիներն ընկերական խաղում ուժերը կչափեն Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ, որին չի մասնակցի Սնեյդերը: Լուի Վան Գալի հայտացուցակում չեն հայտնվել նաև «Ֆուլհեմի» դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգն ու «Էվերթոնի» պաշտպան Ջոն Հեյտինգը:
Նրանց փոխարեն ասպարեզ դուրս կգան երիտասարդ ֆուտբոլիստներ Մարկո Վան Խինկելը, Ադամ Մախերն ու Թոնի Վիլխենը: