.jpg)
31/07/2013 20:33
Լոնդոնի համալսարանական քոլեջի վանաձորցի ուսանողին տարկետում կտրվի
Վանաձորում բնակվող Տիգրան Գալոյանին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կտրվի, քանի որ նա ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրան: Այս նախագիծը ներառված է վաղը կառավարությա նիստի օրակարգում:
Նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մինչև 2014թ.-ի աշնանային զորակոչը:
Տիգրան Ժիրայրի Գալոյանը ծնվել է 1991 թվականի հուլիսի 30-ին: