Ջոն Մաքեյնը բանակցությունների համար կուղևորվի Եգիպտոս
31/07/2013 20:25

Ջոն Մաքեյնը բանակցությունների համար կուղևորվի Եգիպտոս

2 ամերիկացի սենատորներ`Ջոն Մաքեյնը և Լինդսի Գրեմը Բարաք Օբամայի հանձնարարությամբ կուղևորվեն Եգիպտոս, որպեսզի համոզեն զինվորականներին անցկացնել նոր ընտրություններ:

BBC-ի փոխանցմամբ, սենատորները չեն մանրամասնել այցի նպատակները, սակայն նշել են, որ կաշխատեն օգնել Եգիպտոսում խաղաղության հաստատմանը:

Գրեմը նշել է, որ իրենք ցանկանում են Եգիպտոսի իշխանություններին համոզել վերադառնալ քաղաքացիական կառավարմանը:

Նշվում է, որ Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին հուլիսին հեռացվել էր պաշտոնից`զինվորականների օգնությամբ: