Տորրեսը «Վալենսիայո՞ւմ»
31/07/2013 19:56

Տորրեսը «Վալենսիայո՞ւմ»

«Վալենսիայի» ղեկավարությունը ցանկանում է վարձավճարով թիմ հրավիրել «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

Նշվում է, որ իսպանական ակումբն արդեն իսկ հանդես է եկել առաջարկով: 29-ամյա հարձակվողը դիտվում է որպես «Տոտենհեմ» տեղափոխվող Ռոբերտո Սոլդադոյին փոխարինող:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Տորրեսը Պրեմիեր լիգայում մասնակցել է 36 հանդիպման` դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
 

Տորրեսը «Վալենսիայո՞ւմ»