.jpg)
Մեկ տարում բանջարեղենը թանկացել է 35%-ով, միրգը` 28%-ով
2013թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.0% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, մրգի, շաքարավազի` 13.4-2.2% գնանկումով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 7-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 13.4-0.1% գնանկում, 5-ում` 0.2-2.2%
գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության համաձայն` բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 34.9% գնաճ, իսկ 2013թ. հունիսի համեմատ`13.4% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սմբուկի` 61.9%, կանաչ լոբու`47.9%, կանաչ պղպեղի` 42.3%, ճակնդեղի` 33.7%, լոլիկի` 31.3%, գազարի` 21.4%, խառը կանաչեղենի` 13.8% գնանկումով: 2013թ. հուլիսին հունիսի համեմատ կաղամբի գինը նվազել
է 12.6%-ով, կանաչ սոխինը`10.0%-ով, կարտոֆիլինը`6.6%-ով, գլուխ սոխինը` 3.1%-ով, սնկինը`2.9%-ով,սխտորինը` 0.2%-ով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 19.0-3.3%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 12.8%-ով:
Մրգի ապրանքախմբում1 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 27.9% գնաճ, իսկ 2013թ. հունիսի համեմատ`10.4% գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է ծիրանի` 61.8%, սալորի` 31.9%, տանձի` 31.1%, դեղձի` 31.1%, ձմերուկի` 23.8%, խնձորի 21.2%, սեխի`16.3% գնանկումով: 2013թ. հուլիսին
հունիսի համեմատ բալի գինը նվազել է 4.8%-ով, ադամաթզինը`2.6%-ով, նարնջինը` 2.2%-ով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է մրգի`18.3-8.8% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան, Չարենցավան քաղաքներում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 8.8%-ով:
Նույն աղբյուրի համաձայն` 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 10.5%-ով, իսկ 2013թ. հունիսի համեմատ` 2.2%-ով:
Ձկնամթերքի ապրանքախմբում 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 2.7% գնաճ, իսկ 2013թ. հունիսի համեմատ`0.3% գնանկում:
2013թ. հուլիսին 2012թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի, ձվի, կենդանական և բուսական յուղերի` 0.1% գնանկում, իսկ մսամթերքի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ գրանցվել է 5.5%, իսկ 2013թ. հունիսի համեմատ`2.2% գնաճ: Վերջինս հիմնականում հանքային ջրերի` 4.1-6.1% գնաճի արդյունք է:
2013թ. հուլիսին 2012թ. հունիսի համեմատ այլ մթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.4%, իսկ 2013թ. հունիսի համեմատ` 2.1% գնաճ, Վերջինս մեծապես պայմանավորվել է աղի 7.0 գնաճով: