.jpg)
Հանրապետության հանգստյան գոտիներում կպահպանվի զգալի ցուրտ եղանակը
Այսօր հանրապետության տարածքում անձրևները վերջապես կդադարեն և օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք meteo-tv.am-ից:
Տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մի փոքր` 1-2 աստիճանով կբարձրանա, տաքացում է սպասվում նաև օգոստոսի 1-ին:
Տեղեկացնում ենք, որ հանրապետության հանգստյան գոտիների մեծ մասում` Սևանի ավազանում, Դիլիջանում, նաև Տաթևում, առայժմ դիտվում են զգալի ցածր ջերմաստիճան: Սևանի ջրի ջերմաստիճանը +18 է: