.jpg)
Ա. Մարտիրոսյան. Ակտիվիստները պետք է բարձրացնեն իշխանափոխության հարց
Երկար ընդմիջումից հետո «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում օգոստոսի 23-ին: Այս մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց նույն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հանրահավաքին, Ա. Մարտիրոսյանի խոսքերով, մեկ օրակարգ է` Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելը:
Նա կարծում է, որ աշունը թեժ կլինի, եթե հասարակությունը, քաղաքացիական խմբերը և քաղաքական գործիչները միավորեն:
Անդրադառնալով քաղաքապետարանի դիմաց անցկացվող նստացույցին` Ա. Մարտիրոսյանը նշեց, որ մասնակիցները և ակտիվիստները պետք է բարձրացնեն ոչ թե հրաժարականների, այլ` իշխանափոխության հարց:
«Հատուկ ակտիվացում են նկատում, բայց չեն ուզում հիշել, թե մեր կուսակցականները մասնակցում էին գազի գնի բարձրացման դեմ ակցիաներին, չեն ուզում հիշել, որ առաջին կոչ անողներից մեկը տրասնպորտի թանկացման դեմ «Բարև Երևան» դաշինքն էր»,- ասաց նա: