Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը
02/08/2013 17:10

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը

Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է ՀՀ ժողովրդկան արտիստ Ազատ Գասպարյանը: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի պետ Անատոլի Գնունին:

«Մահը արձանագրվել է այսօր` ժամը 16.15»,- ասաց Անատոլի Գնունին:

Հիշեցնենք, որ Ազատ Գասպարյանը բժշկական կենտրոն էր տեղափոխվել օրեր առաջ: 

Aysor.am-ի խմբագրակազմն իր ցավակցությունն է հայտնում Ազատ Գասպարյանի ընտանիքին, ընկերներին ու արվեստի բոլոր երկրպագուներին: 
 

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը