Բալոտելլին վերադառնում է
02/08/2013 20:21

Բալոտելլին վերադառնում է

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին թվիթերյան էջի միջոցով տեղեկացրել է, որ խաղադաշտ է վերադառնում: 22-ամյա հարձակվողը թիմին կմիանա օգոստոսի 4-ին և կմասնակցի Նյու-Յորքում «Չելսիի» հետ կայանալիք ընկերական հանդիպմանը:

«Ես մեկնում եմ Նյու-Յորք: Վերջապես վերադառնում եմ խաղին»,- գրել է Մարիոն:
Հիշեցնենք, որ Բալոտելլին վնասվածք էր ստացել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության Բրազիլիայի ընտրանու հետ հանդիպման ժամանակ:

Հավելենք, որ ձմռանը տեղափոխվելով «Միլան», հարձակվողը թիմի կազմում հասցրել է մասնակցել 13 հանդիպման` դառնալով 12 գոլի հեղինակ:
 

Բալոտելլին վերադառնում է