.jpg)
02/08/2013 20:13
Վրաերթի են ենթարկել 15-ամյա տղային
«ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 1-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Վաղարշապատի Կամոյի փողոցի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: