Կրասնոդարում ձերբակալվել է «օրենքով գող» Դավիդ Ջանգիձեն
02/08/2013 20:07

Կրասնոդարում ձերբակալվել է «օրենքով գող» Դավիդ Ջանգիձեն

Կրասնոդարի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են 29-ամյա «օրենքով գող» Դավիդ Ջանգիձեին, ով քրեական աշխարհում հայտնի է Դատո Կրասնոդարսկի մականունով:

«Օրենքով գողը» եղել է թմրանյութերի ազդեցության տակ և դատարանի կողմից նա երկօրյա կալանքի տակ է վերցվել:

Եթե հաջորդ անգամ Դոտայի մոտ հայտնաբերվեն թմնանյութեր, ապա պատիժը կլինի ավելի խիստ և նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի:

Դեդ Հասանի սպանությունից հետո այս տարվա հունվարին վրացի «օրենքով գողեր» Մերաբ Ջանգվելաձեն Ռոստովում և Կրասնոդարում նոր «նայողներ» է նշանակել:

Դոնում վերահսկողություն է իրականացնելու Լյովա Մարտիրոսը, իսկ Կուբանում`Դավիդ Ջանգիձեն:

Դատոն «օրենքով գող» է կարգվել այս տարվա հունիսին`Թուրքիայում կայացած սխոդկայի ընթացքում:

 

Կրասնոդարում ձերբակալվել է «օրենքով գող» Դավիդ Ջանգիձեն