Արաբկիրում ժամանակավորապես դադարեցվելու է գազամատակարարումը
02/08/2013 19:20

Արաբկիրում ժամանակավորապես դադարեցվելու է գազամատակարարումը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 5-ին ժամը 10:00–ից մինչև ժամը 16:00–ն դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի 19-րդ փողոցի թիվ 4, 6 բազմաբնակարան շենքերի, Արաբկիրի 17-րդ և 19-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: 

Արաբկիրում ժամանակավորապես դադարեցվելու է գազամատակարարումը