.jpg)
Հելմուտ Կոլ․ Թուրքերի թիվը Գերմանիայում պետք է կրճատել 50 տոկոսով
Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը 1980-ականների սկզբին ցանկացել է կիսով չափ կրճատել արևմտյան Գերմանիայում ապրող թուրքերի թիվը։ Կոլն այս միտքը քննարկել է այն ժամանակ Անգլիայի վարչապետ Մարգարեթ Թետչերի հետ՝ 1982թ․-ին Բոննում կայացած հանդիպման ժամանակ։
Հանդիպման բացահայտված արձանագրության մեջ Հ․Կոլն ասում է, որ թուրքերը լավ չեն ինտեգրվում։
Նա Թետչերին ասում է, որ ցանկանում է կրճատել թուրքերի թիվը 4 տարվա ընթացքում։
Գերմանական Դեր Շպիգելի հաղորդմամբ, արձանագրությունները եղել են «գաղտնի», բայց այժմ բացահայտվել են, քանի որ «գաղտնիության ժամանակներն անցել են»։
Կոլն ասել է, որ պետք է 50 տոկոսվ կրճատել թուրքերի թիվը, սակայն նա այս մասին չի կարող հրապարակայնորեն ասել։
«Գերմանիան խնդիր չունի պորտուգալացիների, իտալացիների, անգամ ասիացիների հետ, քանի որ այս հասարակությունները լավ ինտեգրվում են։ Իսկ թուրքերը գալիս են շատ տարբեր մշակույթից և չեն ինտեգրվում»,-ասել էր Կոլը։
Դեպի Գերմանիա թուրքերի ներգաղթը սկսվել է 1961թ․-ի հոկտեմբերից, երբ 2 երկրների միջև ստորագրվեց աշխատանքային պայմանագիր։
Նշենք, որ Հելմուտ Կոլը Գերմանիայի դաշնային կանցլեր է եղել 1982-ից մինչև 1998թ․-ը։