Վրացագետ. Ջավախահայությունը հիասթափված է Վրաստանի նոր իշխանություններից
02/08/2013 15:48

Վրացագետ. Ջավախահայությունը հիասթափված է Վրաստանի նոր իշխանություններից

Այսօր Վրաստանում փորձում են ժողովրդավարական պետություն ստեղծել, սակայն այնտեղի մեր հայ համայնքը դեռ միասնական չէ, քանի որ կան «Վրացական երազանքի» կողմնակիցներ, իսկ այս պարագայում նոր իշխանությունները փորձում են հայկական խնդիրներին անդրադառնալ, սակայն իշխող ուժերը թույլ չեն տալիս: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք  հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Նա կարծում է, որ այսօր ջավախահայության շրջանում արդեն հիասթափություն կա Վրաստանի նոր իշխանություններից, քանի որ  սպասումները շատ էին, սակայն ոչինչ չի արվում:

Հայ համայնքը  այնքան էլ քաղաքականացված չէ Թբիլիսիում, Աջարիայում, ինչը, վրացագետի խոսքերով, լավ չէ հայերի համար: Հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններին, ինչպես ասաց վրացագետը, առաջադրվել է 20-ից ավելի թեկնածու, նաև` ադրբեջանցի թեկնածու, սակայն ոչ մի հայ չի առաջադրվել, քանի որ  հայերն ավելի շատ կենտրոնացած են տնտեսական խնդիրների վրա։


 

Վրացագետ. Ջավախահայությունը հիասթափված է Վրաստանի նոր իշխանություններից