.jpg)
02/08/2013 20:23
ՌԴ-ում ճանապարհի եզրին գտնվող պատի փլուզումը կյանքեր է խլել (Տեսանյութ)
Այսօր Կրասնոյարսկ քաղաքի Ազատության պողոտայում ճանապարհի եզրին գտնվող պատի փլուզման հետևանքով զոհվել է 2 մարդ:
Korrespondent.net-ի փոխանցմամբ, համացանցում հայտնվել է պատի փլուզման տեսագրությունը:
Պատերից մեկը ընկել է ճանապարհով ընթացող մարդատար մեքենայի վրա:
Նշվում է, որ մեքենայում գտնվող 2 ուղևորները տեղում մահացել են: