«Ասոցացման համաձայնագրի ընդունումը հակառուսական քաղաքականություն չէ»
02/08/2013 13:50

«Ասոցացման համաձայնագրի ընդունումը հակառուսական քաղաքականություն չէ»

Եվրամիության Ասոցացման համաձայնագրի ընդունման և կյանքի կոչման պարագայում Հայաստանում որակական փոփոխություններ և բարեփոխումներ իրականացնելու կարիք կլինի: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ սա չի նշանակում` Հայաստանը հակառուսական քաղաքականություն է վարում.«Սա նշանակում է, որ մենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ ձգտելու ենք հորիզոնական հարաբերությունների: Ասոցացման համաձայնագրով Հայաստանը տնտեսական զարգացման ու ժողովրդավարական ուղու վրա կանգնելու հնարավորություն է ստանալու»:

Շարունակելով խոսքը` Ա. Մարտիրոսյանը նշեց, որ ազգովի պետք է պայքարել Ղարաբաղի համար. «Հիմա ժամանակն է, որ ազգովի պայքարենք մեր ապագայի ու ժողովրդավարության հաստատման համար, իսկ Ասոցացման համաձայնագիրը կարող է լինել դրա գործիքներից մեկը»,-ասաց նա և հավելեց, որ համաձայնագիրը միջոց է ժողովրդավարության հաստատմանը հասնելու համար, և ոչ թե նպատակ:
 

«Ասոցացման համաձայնագրի ընդունումը հակառուսական քաղաքականություն չէ»