Հայ-թուրքական սահմանը հատած հովիվն ազգությամբ ադրբեջանցի էր
02/08/2013 20:08

Հայ-թուրքական սահմանը հատած հովիվն ազգությամբ ադրբեջանցի էր

Հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանին սպանված 35-ամյա հովիվ` Մուստաֆա Ուլքերն ազգությամբ ադրբեջանցի էր: Այս մասին գրում է թուրքական «Զամանը»՝ հղում անելով Աքյաքայի (հովվի հայրենի գյուղը) գյուղապետի խոսքերին:

«Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե հովվի մոտ ատրճանակ է եղել, ես դա բացառում եմ: Նրա մոտ միայն դանակ է եղել ու նրան կրակել են մեջքից: Իհարկե ռուսական կողմը նման հայտարարություններ պետք է աներ՝ արդարանալու նպատակով »,- հովվի հուղարկավորությունից հետո լրագրողներին ասել է գյուղապետը:

Հիշեցնենք, որ թուրք-հայկական սահմանը հատելուց հետո ռուս սահմանապահների կողմից սպանվել էր հովիվ Մուսթավա Ուլքերը:

Ավելի ուշ ՌԴ ԱԴԾ սահմանային կառավարման մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը հայտարարել էր, որ հովիվն առաջինն է կրակ բացել սահմանապահների ուղղությամբ:
 

Հայ-թուրքական սահմանը հատած հովիվն ազգությամբ ադրբեջանցի էր