Պելե. «Իսպանիայի հավաքականը լավագույնն է` բրազիլացիներից հետո»
02/08/2013 20:25

Պելե. «Իսպանիայի հավաքականը լավագույնն է` բրազիլացիներից հետո»

Ֆուտբոլի արքա Պելեն շտապել է գուշակել, թե որ թիմերը հանդես կգան աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակչում: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:

«Ես հավատում եմ, որ Բրազիլիայի ընտրանին կկարողանա լավ ելույթ ունենալ և դուրս գալ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը կլինի Իսպանիայի ընտրանին, որը լավագույնն է աշխարհում, իհարկե, բրազիլացիներից հետո: Հնարավոր է, որ ականատես լինենք նաև Բրազիլիա-Գերմանիա եզրափակչի»,- հայտարարել է Պելեն:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչում, որտեղ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի սաները կարողացան 3:0 հաշվով առավելության հասնել աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների նկատմամբ:
 

Պելե. «Իսպանիայի հավաքականը լավագույնն է` բրազիլացիներից հետո»