ՌԴ-ն Ադրբեջանին 10-օրյա վերջնաժամկետ է ներկայացրել
02/08/2013 20:00

ՌԴ-ն Ադրբեջանին 10-օրյա վերջնաժամկետ է ներկայացրել

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նկատվող հարաբերությունների ջերմացման փուլը փակուղի է մտել:

Minval.az-ի փոխանցմամբ, Ռուսաստանի կառավարական օղակների հավաստի աղբյուրը «Ենի Մուսավաթ» թերթին նշել է, որ Բաքուն պարտավորվել է կատարել Կրեմլի մի շարք պահանջները, սակայն չի ցանկանում մտնել Եվրասիական Միություն:

Աղբյուրը նշել է, որ եթե Ադրբեջանը չմտնի Եվրասիական Միություն, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունները կրկին կսրվեն և Բաքու նախատեսած Պուտինի այցը չի կայանա:

Կրեմլը Բաքվին  մտորելու համար տվել է 10 օր ժամանակ և ժամկետը սպառվում է օգոստոսի 10-ին:

Նշվում է, որ եթե Ադրբեջանը չանդամակցի Եվրասիական Միությանը, ապա Ալիևը ոչ միայն չի ստանա Մոսկվայի աջակցություն, այլ նաև կբախվի նոր խնդիրների հետ:

Իշխանամետ աղբյուրները նշել են, որ Ադրբեջանը հավանաբար կընդունի Ռուսաստանի առաջարկությունը, հակառակ դեպքում ադրբեջանական իշխանությունները կկորցնեն ինչպես իրենց իշխանությունը, այնպես էլ մեծ հարստությունները:

 

ՌԴ-ն Ադրբեջանին 10-օրյա վերջնաժամկետ է ներկայացրել