.jpg)
Սիրիայում կրուասանները համարվել են «հարամ»
Սիրիական կրոնական խումբն արգելել է կրուասանները, քանի որ «այն արևմուտքի կողմից ճնշում է խորհրդանշում»։ Գրում է Daily mail-ը։
Շարիայի հանձնաժողովը կրոնական որոշում է կայացրել՝ ճանաչելով կրուասանները «հարամ», որը նշանակում է՝ այն արգելված է իսլամական օրենքի կողմից։
Խումբը, որը գործում է ապստամբների հսկողության տակ գտնվող Հալեպում, ասում է, որ կրուասաններն ունեն գաղութային նշանակություն։
Նրանք պնդում են, որ խմորեղենի կիսալուսնի ձևը նշանակում է Եվրոպայի հաղթանակը մուսուլմանների նկատմամբ։