Սնեյդեր. «Կադրային հարցերը լուծվում են ԶԼՄ-ների միջոցով»
02/08/2013 20:10

Սնեյդեր. «Կադրային հարցերը լուծվում են ԶԼՄ-ների միջոցով»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը չի հրավիրվել Հոլանդիայի հավաքական` մասնակցելու Պորտուգալիայի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը:

Եվ ահա ֆուտբոլիստին նյարդայնացրել է այն հանգամանքը, որ այս մասին նա ոչ թե տեղեկանում է գլխավոր մարզիչ Լուի Վան Գալից, այլ ԶԼՄ-ներից:

«Ցավալի է, որ կադրային հարցերը Հոլանդիայի հավաքականում լուծվում են ԶԼՄ-ների միջոցով»,- հայտարարել է Սնեյդերը:
 

Սնեյդեր. «Կադրային հարցերը լուծվում են ԶԼՄ-ների միջոցով»