.jpg)
02/08/2013 20:16
Տիեզերքում արցունքները ցած չեն գլորվում (Տեսանյութ)
Կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդվիլդը, ով աշխատում է Միջազգային տիեզերական կայանում, ցուցադրել է, թե ինչ է լինում արցունքների հետ տիեզերքում:
Քրիսը սովորական ջրով այդ փորձը ցուցադրել է, քանի որ դրա վերաբերյալ շատ մարդիկ էին իրեն խնդրել:
Տիեզերագնացը ցուցադրել է, որ տիեզերքում լաց լինելու ժամանակ արցունքները ցած չեն գլորվելու:
Արցունքները մնում են աչքերի տակ և տարածվում դեմքի վրա: