.jpg)
02/08/2013 14:46
Հանրապետությունում փոփոխական եղանակ է սպասվում. Կլինեն նաև տեղումներ
Այսօր հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ, կեսօրից հետո շրջանների մեծ մասում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկանում ենք meteo-tv.am-ից:
Տեղ-տեղ հնարավոր է քամի 15-18մ/վրկ, կարկուտի հավանականությունը փոքր է:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Սևանի ջրի ջերմաստիճանը +19 է: