.jpg)
46-ամյա կինը ազատազրկվել է որդու ընկերների հետ սեռական հարաբերության համար
46-ամյա կինը դատապարտվեց 16 ամիս ազատազրկման` մեղավոր ճանաչվելով իր որդու՝ հոկեյի թիմի 2 տղաների նկատմամբ սեռական գործողություններ կատարելու մեջ։
Կատիա Մարիա Դեվիսը միաժամանակ գրանցվել է սեռական ոտնձգություն կատարածների ցուցակում։Հայտնում է Daily mail-ը։
Դատարանը հայտարարել էր, որ Դեվիսը 4 անգամ սեռական հարաբերություն է ունեցել 16-ամյա տղայի հետ՝ 2010թ․-ի հուլիսից մնչև 2012թ․, և 14-ամյա տղայի հետ՝ խնջույքներից մեկի ժամանակ։
Դատախազների մեղադրանքով՝ 3 երեխաների ամուսնալուծված մայրը ալկոհոլային խմիչքներ էր հյուրասիրել 16-ամյա տղային՝ իր տանը կազմակերպած հավաքույթներին։
Դեվիսը ազատազրկվել է 2011թ․-ի սեպտեմբերին և սպասվում է, որ ազատ կարձակվի առաջիկա 1 շաբաթվա ընթացքում։