Ասթմայով հիվանդ երեխաների 50%-ը ազատվում է հիվանդությունից չափահաս տարիքում
03/08/2013 15:30

Ասթմայով հիվանդ երեխաների 50%-ը ազատվում է հիվանդությունից չափահաս տարիքում

Ասթման կրկնվող ընթացքով քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում են շնչուղիները:

Հիմնական ախտանիշներն են շնչահեղձությունը կամ ասթմատիկ վիճակը, որն առաջանում է բրոնխների հարթ մկանունքի սպազմի, բարձրացած արտազատման և բրոնխների լորձաթաղանթի այտուցի արդյունքում:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ մարդկային գենի մեջ գոյություն ունեն ասթմայի համար պատասխանատու 15 հատված: Սա թույլ է տվել հաշվարկել 1000 մարդկանց մոտ ասթմայի զարգացման գենետիկ ռիսկը:

Գենետիկ թեստերի միջոցով շուտ հնարավոր կլինի կանխորոշել` երեխայի մոտ ապագայում ասթմա կզարգանա, թե՞ ոչ:

Ընդ որում այդ թեստերը ցույց են տվել, որ ասթմատիկ երեխաների 50%-ն այս հիվանդությունից ապաքինվում է չափահաս դառնալուն պես, սակայն կան երեխաներ, ում մոտ ասթման ցմահ հիվանդության է վերածվում:

 

Ասթմայով հիվանդ երեխաների 50%-ը ազատվում է հիվանդությունից չափահաս տարիքում