Կալիֆորնիայի բանտերից ազատ կարձակեն 9600 բանտարկյալի
03/08/2013 11:07

Կալիֆորնիայի բանտերից ազատ կարձակեն 9600 բանտարկյալի

Կալիֆորնիայի իշխանությունները ստիպված կլինեն մինչև 2013թ.-ի վերջը բանտերից ազատ արձակել 9600 բանտարկյալի` բանտերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար:

Lenta.ru-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մերժել է բանտարկյալների ազատ արձակման կասեցման վերաբերյալ Կալիֆորնիայի իշխանությունների ներկայացրած հայցը:

Մինչ այդ, դաշնային դատարանը պարտավորեցրել էր նահանգի իշխանություններին թեթևացնել Կալիֆորնիայի տարածքում գտնվող 30 բանտերը:
 

Կալիֆորնիայի բանտերից ազատ կարձակեն 9600 բանտարկյալի