Ծածան ձկնատեսակները կօգտագործեն դիակներ գտնելու համար
03/08/2013 17:00

Ծածան ձկնատեսակները կօգտագործեն դիակներ գտնելու համար

Լյեժի համալսարանի գիտնականները ցանկանում են վարժեցնել ծածաններին, որպեսզի նրանք ջրում դիակներ հայտնաբերեն:

Korrespondent.net-ի փոխանցմամբ, ծածանները կզինվեն հատուկ սարքերով, որոնց օգնությամբ կհսկվի նրանց տեղաշարժը և դիակներին մոտենալու պահը:

Ծածաններին պատահական չեն ընտրել` այդ ձկնատեսակները դիմացկուն են ցածր ջերմաստիճանների նկատմամբ, շուտ են ընտելանում վատ տեսանելիությանը:

Ծածաններին կերակրելու են դիակների հոտ հիշեցնող սնունդով, որպեսզի հեշտացնեն նրանց վարժեցումը:

 

Ծածան ձկնատեսակները կօգտագործեն դիակներ գտնելու համար