.jpg)
Սուրճը նպաստում է գլաուկոմա հիվանդության զարգացմանը
Դեռևս անհիշելի ժամանակներից Արաբական թերակղզու բնակիչներն օգտագործում էին սուրճը, որպես թարմացնող ըմպելիք:
Սուրճը, որի բաղադրության մեջ մտնում է կոֆեին, շաքարներ, ազոտային միացություններ, ճարպեր և այլն, ազդում է նյարդային համակարգի վրա` խթանելով ուղեղի ֆունկցիաները և ռեֆլեքսների արագությունը:
Այն ազդում է սրտի և անոթների վրա:
Արագացնում է սրտի ռիթմն ու կծկումները, որն իր հերթին թեթևակի բարձրացնում է արյան ճնշումը` չառաջացնելով ոչ հիպերտոնիա, ոչ սրտի կաթված: Այն նպաստում է մարսողությանը և ազդում թոքերի ֆունկցիաների վրա, ավելացնելով շնչառական շարժումների հաճախականությունը:
Այնուամենայնիվ, ամերիկյան գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ 3 բաժակ սուրճը վտանգավոր է մարդու առողջության համար և սուրճը նշանակալի չափով ավելացնում է գլաուկոմայի (աչքի հիվանդություն) առաջացման հավանականությունը: