.jpg)
03/08/2013 10:56
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շան ձագին
Այսօր առավոտյան ժամը 07.12-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Արմենակյան փողոցի նախկին «Նաիրի» հյուրանոցի մոտակայքում հավաքված խողովակների մեջ արգելափակվել է շան ձագ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարկան ջոկատը:
Փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից: