Ռոբենն ու Պիսարոն քննադատել են Գվարդիոլային
03/08/2013 17:30

Ռոբենն ու Պիսարոն քննադատել են Գվարդիոլային

«Audi Cup»-ի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո, որում «Բավարիան» մեծ դժվարությամբ կարողացավ 2:1 հաշվով հաղթանակ տոնել, գերմանական թիմի ֆուտբոլիստներ Կլաուդիո Պիսարոն և Արիեն Ռոբենը մեծ աղմուկ են բարձրացրել` քննադատելով թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:

«Ես դեռ չեմ տեսել մի մարզչի, ով թիմում այսքան շատ փոփոխություններ մտցնի»,- դժգոհել է Պիսարոն:
«Պետք չէ ֆուտբոլն ավելի դժվար դարձնել, քան այն կա իրականում»,- ավելացրել է Ռոբենը:

Իսկ ահա քննադատության արժանացած մասնագետը տվել է արժանի պատասխան:
«Բնականաբար, նվաճված տիտղոսները շատ կարևոր են, բայց ինձ համար ֆուտբոլը միայն մրցանակները չեն: Ուզում եմ, որ ֆուտբոլիստները մոտենան ինձ և ասեն, որ ես օգնել եմ նրանց` ավելի լավը դառնալու հարցում, և որ ինձ հետ աշխատելով շատ բան են սովորել»,- նշել է Գվարդիոլան:
 

Ռոբենն ու Պիսարոն քննադատել են Գվարդիոլային