Հալկն այլևս չի ցանկանում հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում
03/08/2013 17:24

Հալկն այլևս չի ցանկանում հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում

Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրի «Վոլգայի» հետ հանդիպման ժամանակ «Զենիթի» հարձակվող Հալկն արժանացել էր կարմիր քարտի: Նա խաղադաշտը լքել է 6 րոպեում: Այդ ամբողջ ժամանակահտվածում բրազիլացին վիճել է հանդիպման գլխավոր մրցավար Եվգենի Տուրբինի հետ, ով 3 րոպեի ընթացքում նրան 2 դեղին քարտ էր ցուցադրել:

24-րդ րոպեին Հալկը զգուշացվել էր մրցավարի հետ վիճելու, 27-րդ րոպեին` տուգանայինն առանց սուլիչի իրացնելու համար, իսկ խաղադաշտը լքել էր միայն 33-րդ րոպեին: Հարձակվողը մրցավարին փորձել է համոզել, թե չի նկատել, որ վերջինս նրան խնդրել է չհարվածել սուլիչից առաջ:

Հավելենք, որ հիմա էլ «Զենիթին» բավական թանկ գնով բաժին հասած ֆուտբոլիստը հայտարարել է, որ այլևս ցանկություն չունի հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում:
 

Հալկն այլևս չի ցանկանում հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում