Թեհրանում կկայանա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալությունը
03/08/2013 16:53

Թեհրանում կկայանա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալությունը

Այսօր Թեհրանում կկայանա Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությունը:

BBC-ի փոխանցմամբ, երդմնակալության արարողությունը կիրականացնի Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Համենեին:

Ռոուհանի հաղթել է հունիսին Իրանում կայացած նախագահական ընտրություններում:

Նշվում է, որ Ռոուհանին մեծ ժողովրդականություն է վայելում իրանական բարեփոխական շրջանակներում:


 

Թեհրանում կկայանա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալությունը