.jpg)
Ձիերի հետ շփումը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա
Մարդու առողջության վրա ձիերի դրական ազդեցության մասին խոսել է դեռ Հիպոկրատը: Ավելի ուշ ձիաբուժության օգուտները պատահականորեն հայտնաբերել է գերմանացի հոգեբույժներից մեկը:
Ժամանակի հետ հիպոթերապիան կամ բուժումը ձիերի օգնությամբ, մեծ տարածում է ստացել մի շարք երկրներում:
Բուժման այս միջոցն օգտագործվում է հատկապես մանկական կաթվածի, աուտիզմի, ողնաշարային խնդիրների, նյարդային ու հոգեկան խանգարումների դեպքում:
Ձին քայլում է մարդու նման, քանի որ կենդանու ողնաշարը նույն տատանումներն է անում ինչ մարդունը: Այսպիսով՝ երեխան, ով ունի քայլելու խնդիր, ստանում է քայլելու ճիշտ իմպուլսներ: Բացի դրանից ձիու քայլելու տեմպը հանգստացնում է նյարդային համակարգը: