Մարսելո. «Անչելոտտին իր հետ նորամուծություններ է բերել»
03/08/2013 15:43

Մարսելո. «Անչելոտտին իր հետ նորամուծություններ է բերել»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ընդգծել է, որ թիմն անհամբեր սպասում է, թե երբ իրենց կմիանա «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարետ Բեյլը, ում արդեն իսկ համարում է մեծ ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Բեյլին արդեն հիմա կարելի է համարել մեծ ֆուտբոլիստ: Ես բախտ եմ ունեցել հանդես գալ նրա դեմ և կարող եմ ասել, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Եթե Գարետը, ամեն դեպքում, միանա «Արքայական ակումբին», ապա մենք շատ ուրախ կլինենք:

Եվ ընդհանրապես, «Ռեալում» մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Դա վերաբերում է նաև մարզչական շտաբին: Կառլո Անչելոտտին իր հետ բազմաթիվ նորամուծություններ է բերել»,- նշել է Մարսելոն:
 

Մարսելո. «Անչելոտտին իր հետ նորամուծություններ է բերել»