.jpg)
Թաթարստանի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին, Մեծամորի 2-րդ թաղամասի թիվ 1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը 2012 թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ ՆԳՆ Թաթարստանի Հանրապետության Կազան քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 3-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: