.jpg)
Կապիկների և մարդկանց պայքարը լուծում չի գտնում (Լուսանկարներ)
Հարավային Աֆրիկայում մարդկանց և կապիկների միջև պայքարի համար լուծում չի գտնվում։ Կապիկներն ընդամենը ուտելիք են ուզում, որի համար մտնում են նաև բաց պատուհաններով մարդկանց տները, սակայն հաճախ ուտելիքից բացի կարող են տանել նաև վարագույրներ, խաղալիքներ։

Հվ․Աֆրիկայի Քեյփ Թաունում կապիկները պաշտպանված են օրենքով 1999թ․-ից, երբ մոտ 500 կապիկներ ապրում էին 16 խմբերով։ Կապիկներն այժմ հեռացել են իրենց հին սովորություններից և սփռվել են քաղաքով մեկ։

Գոյատևելու համար նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում․թալանում են խանութները, տները, աղբարկղերը։

Մարդկանց մի մասը կերակրում է կապիկներին, սակայն մեծ մասի համար կապիկներն իսկական պատուհաս են։
«Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում այստեղ։ Քաղաքը մղձավանջի է վերածվել։ Վտանգավոր է անգամ տանից դուրս գալը, սակայն ոչ-ոք ոչինչ չի անում։Մենք կարծես ռումբի վրա նստած լինենք։ Եթե իշխանությունները թույլ տան, նրանց բոլորին կկրակեմ մեկ-մեկ»,-ասում է քաղաքի բնակիչներց մեկը։
.jpg)
Մարդիկ գանգատվում են, որ կապիկներն ուտում են ամեն ինչ, վնասում են անգամ բնությանը։
Քեյփ Թաունի իշխանություններն այժմ հազարավոր փաունդներ են ծախսում՝ կապիկներին ուսումնասիրելու և նրանց ու մարդկանց համատեղ կյանքի համար տարբերակներ գտնելու համար։

Չնայած արգելված է սպանել կենդանիներին՝ տասնյակ կենդնիներ վիրավորվում և սպանվում են ամեն տարի՝ պատահարների և մարդկանց դաժան վերաբերմունքի արդյունքում։