.jpg)
03/08/2013 11:27
Հակառակորդի արձակած գնդակից զինվոր է վիրավորվել
Օգոստոսի 2-ին ԼՂՀ հյուսիսարելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Սարմեն Սասունի Քոչարյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: