Վազքն ու արագ քայլքը կօգնեն ազատվել դեպրեսիայից
03/08/2013 17:49

Վազքն ու արագ քայլքը կօգնեն ազատվել դեպրեսիայից

Ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն օրգանիզմում մեծացնում է էնդորֆին կոչված հորմոնի արտադրությունը, որն էլ իր հերթին բերում է տրամադրության բարձրացման:

Շատ հոգեբուժների կարծիքով, ամենօրյա վազքը իր օգտավետությամբ չի զիջում հոգեթերապիային կամ հակադեպրեսանտներին:

Ընդ որում դրական շարժը սկսվում է ոչ միայն բիոքիմիական պրոցեսների փոփոխության արդյունքում, այլև՝ կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարելուց հետզհետե փոխվում է սեփական անձի նկատմամբ վերաբերմունքը, աճում է ինքնագնահատականը և սեփական ուժերի նկատմամբ համոզվածությունը:

Պարզվել է, որ վազքի ընթացքում մեր ուղեղում նոր նեյրոններ են ձևավորվում, բարձրանում է ուղեղի ակտիվությունը:

Եթե ցանկություն ունեք ազատվել դեպրեսիվ մտքերից և տագնապային զգացողութուններից, զբաղվեք վազքով և առողջ եղեք: 

Վազքն ու արագ քայլքը կօգնեն ազատվել դեպրեսիայից