.jpg)
03/08/2013 10:13
Սևանա լիճ մեքենա է ընկել
Նախօրեին ժամը 20.00-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ցամաքաբերդ» լողափում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, այն դուրս բերելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ջրափրկարարական ջոկատի «ՈՒԱԶ»-ը:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ռ. Ս.-ին պատկանող «Մազդա» մակնիշի ավտոմեքենան: