ԱՄՆ-ում ոստիկանը քննադատել  է Ջոն Քերրին և կրակել ինքնաձիգից (Տեսանյութ)
03/08/2013 16:56

ԱՄՆ-ում ոստիկանը քննադատել է Ջոն Քերրին և կրակել ինքնաձիգից (Տեսանյութ)

ԱՄՆ-ի Ջիլբերթոն շրջանի ոստիկանության պետ Մարկ Քեսլերը ազատվել է աշխատանքից`համացանցում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին վիրավորող տեսահոլովակ տեղադրելու համար:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ, Քեսլերի`Քերրի հասցեին հնչող քննադատություններով և ինքնաձիգից արձակած կրակահերթով տեսահոլովակը դիտվել է 100.000 անգամ:

Ոստիկանը Քերրին քննադատել է պետքարտուղարի այն որոշման համար, որով նա աջակցում էր`ՄԱԿ-ի զենքերի վաճառքը սահմանափակող նախաձեռնությանը:

Նշվում է, որ ամերիկացիների մեծամասնությունը իրենց աջակցությունն են հայտնել Քեսլերի այդ նախաձեռնությանը, իսկ նահանգապետը գործից հեռացրել է նրան: Քեսլերը նաև մեղադրվել է չթույլատրված վայրում կրակ արձակելու համար:

 

ԱՄՆ-ում ոստիկանը քննադատել է Ջոն Քերրին և կրակել ինքնաձիգից (Տեսանյութ)