Այսօր երեկոյան մայրաքաղաքում սպասվում է սաստիկ քամի
03/08/2013 11:20

Այսօր երեկոյան մայրաքաղաքում սպասվում է սաստիկ քամի

Այսօր հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ, շրջանների մեծ մասում կդիտվի ամպոտ եղանակ պարբերաբար հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Տեղ-տեղ հնարավոր է քամի 15-18մ/վրկ, կարկուտի հավանականությունը փոքր է: Այս մասին տեղեկանում ենք meteo-tv.am-ից:

Մայրաքաղաքում օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ` անձրևի փոքր հավանականություն կա օրվա երկրորդ կեսին:

Ուշադրություն, երեկոյան ժամերին հնարավոր է սաստիկ քամի:

Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +17+19, ցերեկը՝ +30+32, երեկոյան՝ +27+29:

Սևանա լճի ջերմաստիճանը +19 է:

 

Այսօր երեկոյան մայրաքաղաքում սպասվում է սաստիկ քամի