ԱՄՆ-ում ամուսությունների 1/3-ը ինտերնետային ծանոթությունների արդյունք է
03/08/2013 16:30

ԱՄՆ-ում ամուսությունների 1/3-ը ինտերնետային ծանոթությունների արդյունք է

Սոցյալական ցանցերն այսօր մեծ տեղ են գրավում մարդկանց կյանքում: Շատերն անգամ համացանցի միջոցով գտնում են իրենց սիրելիներին:

Ամերիկացի հոգեբանները պարզել են, որ Միացյալ Նահանգներում գրանցվող ամուսնությունների մեկ երրորդը սկվել է ինտերնետային ծանոթություններից:

Պարզվել է նաև, որ համացանցում միմյանց գտած զույգերը ավելի ամուր հարաբերություններ են ունենում, քան նրանք, ովքեր ծանոթացել են համացանցից դուրս:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ համացանցում իրենց երկրորդ փնտրում են հիմնականում 30-49 տարեկան մեծ եկամուտներ ունեցող մարդիկ:
 

ԱՄՆ-ում ամուսությունների 1/3-ը ինտերնետային ծանոթությունների արդյունք է