.jpg)
Օլիմպիադայի շինարարությունը վերահսկում է «օրենքով գող» Արա Մուրադյանը
Սոչի քաղաքի օլիմպիական կառույցների շինարարությունը վերահսկվում է 2012թ.-ի «օրենքով գող» կարգված Արա Մուրադյանի`Արա Արմավիրսկու կողմից: Crimerussia.ru-ի փոխանցմամբ, Արան նշել է, որ հենց իր վերահսկողությամբ է իրականացվում Սոչիի օլիմպիական կառույցների շինարարությունը:
Արմավիրսկին «օրենքով գող» կարգվելուց հետո հենց այդ նպատակով էր գործուղվել Կրասնոդարի երկրամաս:
«Օրենքով գողը» բացահայտ հայտարարում է, որ աշխատում է Կրասնոդարի երկրամասի Դաշնային անվտանգության ծառայության(ФСБ) պետի`Միխայիլ Վլասենկոյի պաշտպանության ներքո, ով շինարարության մեջ իր մասնաբաժինները ունի:
Նշվում է, որ տեղի գործարարները զգուշանում են Արայից, ով վայելումէ Վլասենկոյի պաշտպանությունը: Հենց Վլասենկոն է լուծել «օրենքով գողի» քաղաքացիություն ստանալու հարցը:
Արա Մուրադյանին «օրենքով գող» են կարգել Դեդ Հասանի զարմիկ`Տիմուր Սվերդլովսկին, Մացին, Գոգա Պիտերսկին, Նիկա Գագրինսկին և Կարդավա եղբայրներից մեկը:
Արա Մուրադյանը, Մուհամեդ Պետովի`Միշա Չերքեզի հեռանալուց հետո իրականացնում էր վերահսկողությունը ՌԴ-ի Արմավիր քաղաքում: