Իրանի նախագահի երդմնակալությանը ԵՄ-ն ներկայացնում էր Հունաստանի դեսպանը
05/08/2013 18:40

Իրանի նախագահի երդմնակալությանը ԵՄ-ն ներկայացնում էր Հունաստանի դեսպանը

Իրանում Հունաստանի դեսպանը նախօրեին Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը՝ որպես Եվրամիության ներկայացուցիչ։

Երդմնակալության արարողությանը մասնակցում էր նաև Եվրամիության արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Խավիեր Սոլանան։

Նշենք, որ սա առաջին անգամ է, որ Իրանը հրավիրել էր համաշխարհային առաջնորդներին երկրի նախագահի երդմնակալությանը՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր։

Իրանի այս քայլն ուղղված է՝ բարելավելու միջազգայն հանրության հետ հարաբերությունները։

Նշենք, որ Հասան Ռոհանին՝ չափավոր հոգևորականը, հաջողության հասավ Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու խոստումներով: 

Նախորդող հրապարակում՝ Իրանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիվանագետներին հրավիրել է նախագահի երդմնակալությանը

Իրանի նախագահի երդմնակալությանը ԵՄ-ն ներկայացնում էր Հունաստանի դեսպանը